• 1. Նախնական դրույթներ

    1.1. Ընկերության հետ կապի հաստատման առաջին պահից (հեռախոսազանգ,էլ-նամակ) ավտոմեքենաների վարձակալություն տրամադրողը համարվելու է Վարձատու, իսկ նրա ծառայություններից օգտվելու համար դիմողը` Պատվիրատու:
    1.2. Պատվերներն ընդունվում են ինտերնետային էջի, հեռախոսազանգի կամ ֆաքսի միջոցով, ինչպես նաև մեր գրասենյակում:
    1.3. Ընդհանուր առմամբ, Ավտոմեքենաների ամրագրումը կատարվում է առանց կանխավճար պահանջելու, սակայն որոշ դեպքերում Վարձատուն կարող է Պատվիրատուից պահանջել կանխավճար կամ լրացուցիչ տեղեկություններ ամրագրման համար:
    1.4. Ալկոհոլի, թմրանյութի կամ հոգեմետ դեղերի ազդեցության տակ գտնվող անձինք չեն կարող կնքել Վարձակալության պայմանագիր և վարել Ավտոմեքենա:
  • 2.Պատվիրատուի պարտավորություններն ու իրավունքները

    2.1. Պատվիրատուն պարտավոր է ստույգ տվյալներ հայտնել պատվերը ձևակերպելիս եւ տվյալների հետագա փոփոխությունների մասին Վարձատուին տեղյակ պահել ծառայության մատուցումից առնվազն 24 ժամ առաջ:
    2.2. Ավտոմեքենան համարվում է Պատվիրատուի կողմից ամրագրված, եթե առկա է Վարձատուի կողմից տրված գրավոր հաստատում , բանավոր հաստատում հեռախոսով այդ մասին կամ կնքված է պայմանագիր Ավտոմեքենայի ամրագրման մասին: Ավտոմեքենան համարվում է վարձակալված, եթե գործողության մեջ է երկկողմանի կնքված Վարձակալության պայմանագիրը:
    2.3. Վարձակալված Ավտոմեքենան ընդունելու պահից Վարձակալը կհամրվի Ավտոմեքենայի միակ Վարորդ: Ավտոմեքենան փաստացի վարելը այլ անձի կողմից արգելվում է Վարձատուի նախնական համաձայնութ կամ Վարձակալության պայմանագրում լրացուցիչ վարորդ նախատեսելու բացակայության դեպքերում:
  • 3. Վարորդի / Վարձակալի պարտավորություններն ու իրավունքները

    3.1.Վարձակալը պետք է լինի 21 տարեկանը լրացած անձ ,որն ունենի առնվազն 1 տարվա վարորդական փորձ` վարձակալության պայմանագիրը ստորագրելու համար:
    3.2.Վարձակալն իրավունք չունի ենթավարձակալության հանձնել վարձակալված Ավտոմեքենան: Եթե վարձակալած Ավտոմեքենան վարելու են Վարձակալից տարբեր այլ Վարորդներ ապա նրանք նույնպես պետք է լինեն առնվազն 21տարեկան, ունենան առնվազն 1 տարվա վարորդական փորձ և ներկայացնեն վավեր վարորդական իրավունքի վկայականներ: Յուրաքանչյուր լրացուցիչ վարորդի վարման իրավունք տալու համար գանձվում է լրացուցիչ գումար:
    3.3. Վարձակալության պայմանագիրը ստորագրելիս Վարձակալը պետք է ներկայացնի վավեր վարորդական իրավունքի վկայական, վավեր անձնագիր և գրավի գումարի տրամադրման հնարավորություն (բանկային քարտով սառեցնելու, կանխիկ վճարելու միջոցով) :
    3.4. Վարձակալված Ավտոմեքենան վարելիս Վարորդը պարտավոր է պահպանել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոները: Վարորդը պատախանատու է խախտումների համար նախատեսված տուգանքների վճարման համար: Վարորդը Ավտոմեքենան պետք է կայանի կայանման համար թույլատրվող տարածքներում, կայանելիս փակի Ավտոմեքենայի դռներն ու բեռնախցիկը, միացնի հակաառևանգման համակարգը և Ավտոմեքենայում չթողնի նրա բանալիներն ու փաստաթղթերը: Բանալիներն ու փաստաթղթերը պետք է լինեն Վարորդի մոտ և նրա մշտական հսկողության տակ: Ավտոմեքենայի առևանգման դեպքում Վարձակալը պարտավոր է վերադարձնել Ավտոմեքենայի բանալիների և փաստաթղթերի բնօրինակները:
    3.5. Տեխնիկական անսարքություններ նկատելիս Վարորդն անմիջապես պարտավոր է այդ մասին տեղեկացնել Վարձատուին,Ապահովագրական ընկերությանը և Ոստիկանությանը: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/ կորուստը առաջացել է Վարորդի մեղքով, ապա նա պարտավոր է ամբողջությամբ փոխհատուցել ծագած վնասները: Եթե Ավտոմեքենայի շահագործման ընթացքում ոչ Վարորդի մեղքով առաջացել են տեխնիկական անսարքություններ կամ թերություններ և Ավտոմեքենայի հետագա շահագործումը դարձել է վտանգավոր, ապա նա իրավունք ունի պահանջել փոխարինել վարձակալված Ավտոմեքենան համարժեք Ավտոմեքենայով:
    3.6. Վթարի, ինչպես նաև Ավտոմեքենայի (կամ նրա բաղկացուցիչ մասերի) կորստի/գողության դեպքում Վարորդը պարտավոր է անհապաղ այդ մասին տեղյակ պահել Վարձատուին և Ոստիկանությանը, օժանդակել ՀՀ օրենքով սահմանված կարգով արձանագրություններ և պատշաճ տեղեկանքներ կազմելուն, ներկայացնել դրանք Վարձատուին:Հակռակ դեպքում Վարձակալը պարտավոր է ամբողջությամբ փոխհատուցել ծագած վնասները:
    3.7. Վարձակալի կամ Վարորդի կողմից երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի դեպքում վերջիններս Վարձատուին որևէ պահանջ ներկայացնելու իրավունք չունեն և Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կարող կրել:Վերևում նկարագրված դեպքերում Վարձատուն պարտավոր է անհապաղ տեղյակ պահել Վարձատուին և Ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխա- նատվության պարտադիր ապահովագրության» պայմանագրով, «Ավտոկասկո ապահովագրության պայմանագրով» և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում սուբրոգացիայի իրավունքը կարող է իրացնել բացառապես Վարձակալի կամ Վարորդի նկատմամբ:
    3.12. Վարձակալի կամ Վարորդի գործողությունների և/կամ անգործության հետ ևանքով Ապահովագրության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի :
  • 4.Վարձատուի պարտավորություններն ու իրավունքները

    4.1. Վարձատուն պարտավորվում է պատվերը ստանալուց հետո առավելագույնը 2 օրվա ընթացքում կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին և հավաստի տվյալներով պատասխանել Պատվիրատուի բոլոր հարցերին:
    4.2.Վարձատուն պարտավորվում է համաձայնեցված ժամկետներում Պատվիրատուին տրամադրել ամրագրված Ավտոմեքենան: Եթե ամրագրված Ավտոմեքենան ունի տեխնիկական անսարքություններ, Վարձատուն պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա` ոչ ավելի բարձր գնով, քան ամրագրված Ավտոմեքենայի գինն է:
    4.3. Եթե վարձակալության օրը Վարձատուն հրաժարվում է Պատվիրատուին տրամադրել Ավտոմեքենա նախորդ պարբերությունում նշված կարգի համաձայն, ապա վճարում է նրան տուգանք վարձակալության 1 օրվա արժեքի չափով:
    4.4. Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում վարձակալված Ավտոմեքենաներում կորած կամ անհետացած անձնական իրերի համար, ինչպես նաև վարձակալված Ավտոմեքենաների ուղևորների առողջական խնդիրների համար:
    4.5. Վարձատուն պարտավորվում է վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում իրականացնել վարձակալված Ավտոմեքենայի այնպիսի տեխնիկական սպասարկումը, որոնց առաջացումը պայմանավորված չէ Վարձակալի մեղավորությամբ` բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից (պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում և այլն):
    4.6. Վարձատուն պարտավորվում է խելամիտ ժամկետում` անհանգստություն չպատճառելով Վարձակալին, վերացնել վարձակալված Ավտոմեքենայի թերությունները կամ տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա:
    4.7. Վարձակալության պայմանագրի որևէ կետի խախտման դեպքում Վարձատուն իրավունք ունի հետ վերցնել տրամադրված Ավտոմեքենան, միակողմանի լուծել պայմանագիրը և չվերադարձնել որևէ գումար նրան և պահանջել պատճառված վնասների լրիվ հատուցում:
    Այդ դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում Ավտոմեքենայում թողած իրերի կորստի կամ վնասման համար:
  • 5.Ավտոմեքենաների հանձնումն ու ընդունումը, շահագործման կարգը

    5.1. Վարձակալված Ավտոմեքենաները թույլատրվում է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հատուկ թույլտվության դեպքում Ավտոմեքենաները կարելի է շահագործել նաև Վրաստանի Հանրապետությունում ,որի համար լրացուցիչ գանձվում է 20.000 դրամ ապահովագրության և սահմանի Հատման վճաքրների մուծման համար: Վարձակալության հանձնվող Ավտոմեքենաները արտաքին գովազդ չունեն: Ավտոմեքենաների վազքը սահմանափակված չէ:
    5.2. Վարձակալված Ավտոմեքենաների փաստաթղթերի ձևակերպումը, հանձնումն ու ընդունումը կատարվում է ինչպես գրասենյակում, այնպես էլ լրացուցիչ վճարի դեպքում Պատվիրատուի նախանշած ցանկացած այլ վայրում (այդ թվում` օդանավակայանում, Երևանում և Երևանից դուրս): Օդանավակայանում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 8.000 դրամ,իսկ աշխատանքային օրերին-4000 դրամ: Բոլոր դեպքերում Պատվիրատուն պարտավոր է նախօրոք համաձայնություն ձեռք բերել Վարձատուից Ավտոմեքենայի հանձնման և ընդունման վայրի վերաբերյալ:
    5.3. Գրասենյակի աշխատանքային օրերն ու ժամերը` Երկուշաբթի –Որբաթ 09:00- 18:30,Շաբաթ` 09.30 – 15.00: Կիրակի և տոն օրեր – ոչ աշխատանքային:
    5.4. Գրասենյակում Ավտոմեքենայի հանձնումն ու ընդունումը կատարվում է առանց հավելավճարի: Օդանավակայանում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 9.000 դրամ, իսկ Երևանում նախանշած հասցեում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 5.000 դրամ: Երևանից դուրս Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը կախված հեռավորությունից վճարում է հավելյալ գումար 250 դրամ` 1 կմ-ի համար:
    5.5. Վարձակալվող Ավտոմեքենաները Վարձակալին տրամադրվում են պատշաճ վիճակում` տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի ամբողջական լիցքավորմամբ: Վարձակալված Ավտոմեքենաներում անվճար տրվում են պահեստային անիվ և առաջին անհրաժեշտության գործիքներ: Ձմեռային ամիսներին` Ավտոմեքենաները տրամադրվում են ձմեռային անվադողերով:
    5.6. Վարձակալը պարտավոր է Ավտոմեքենան լիցքավորել բարձրորակ վառելիքի տեսակով, վերջնաժամկետին պատշաճ վիճակում հետ վերադարձնել Ավտոմեքենան, բոլոր փաստաթղթերը, լրացուցիչ սարքավորումներն ու պարագաները:
    5.7. Ավտոմեքենաները Վարձատուին հետ վերադարձնելիս պետք է լինեն չվնասված, տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի ամբողջական լիցքավորմամբ: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարձակալի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները: Ավտոմեքենան մաքուր վիճակում Վարձատուին չհանձնելու դեպքում գանձվում է 3.000 դրամ: Ավտոմեքենան վառելիքի ամբողջական լիցքավորմամբ Վարձատուին չհանձնելու դեպքում գանձվում է 500 դրամ լիցքավորման ծառայության վճար` վառելիքի յուրաքանչյուր պակաս լիտրի դիմաց:
    5.8. Ավտոմեքենայի հանձնման և ընդունան ժամանակ Վարձակալը Վարձատուի մասնագետի հետ զննում է Ավտոմեքենան և կազմում նրա վիճակի վերաբերյալ համապատասխան հանձնման-ընդունման ակտ, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մաս: Ավտոմեքենայի վերաբերյալ ցանկացած թերություն արձանագրվում է հանձնման- ընդունման ակտում: Վարձակալը մինչ Ավտոմեքենան վարձակալության ընդունելը պարտավոր է Ավտոմեքենայի անսարքություններ կամ որևէ այլ թերություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնել Վարձատուին և համապատասխան նշում կատարել հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը Ավտոմեքենայի ընդունման ժամանակ նշված թերություններից բացի հետագայում հայտնաբերված որևէ այլ թերության մասին հայտարարություն անելու իրավունքից զրկվում է:
    5.9. Հանձնման-ընդունման ակտը երկկողմանի հաստատմամբ պահպանվում է յուրաքանչյուր կողմի մոտ և հիմք է հանդիսանում Ավտոմեքենայի թերություններն ու վնասները զննելիս և գնահատելիս, ընդ որում Վարձակալը ընդունում է, որ Վարձատուն իրավունք ունի որոշել, թե ում մեղքով են առաջացել թերություններն ու վնասները: Եթե Վարձակալը հրաժարվում է ստորագրել հանձնման-ընդունման ակտը Ավտոմեքենան հանձնելիս, ապա Վարձատուն իրավունք ունի կազմել այն երկու վկաների ներկայությամբ և օգտագործել ըստ անհրաժեշտության:
    5.10. Արգելվում է Ավտոմեքենաները շահագործելիս տեղափոխել հրակայուն բեռներ, պայթուցիկ նյութեր, մաքսանենգ ապրանքներ և օրենքով արգելված կամ վտանգավոր այլ բեռներ: Արգելվում է Ավտոմեքենաներն օգտագործել մրցույթներում և շահագործել որպես քարշակ կամ որպես ուսումնական Ավտոմեքենա, տաքսի ծառայության և բեռնափոխադրման նպատակով: Արգելվում է կենդանիների տեղափոխումը Ավտոմեքենայով առանց Վարձատուի համաձայնության առկայության և հատուկ վանդակների:
  • 6. Վարձակալության ժամկետներն ու գների հաշվարկը

    6.1. Ավտոմեքենաների վարձակալության նվազագույն ժամկետը 1 օրն է: Վարձակալության առավելագույն ժամկետ չի սահմանվում: Վարձակալության սկզբնաժամկետը համարվում է Ավտոմեքենան տրամադրելու պահը, իսկ վերջնաժամկետը այն հետ վերադարձնելու պահը: Երկարաժամկետ պատվերների, ինչպես նաև մշտական հաճախորդների համար գործում են հատուկ գներ:
    6.2. Եթե վարձակալության ժամկետը բացի լիարժեք օրերից ներառում է նաև հավելյալ ժամեր, ապա հավելյալ 1 ժամի համար հաշվարկվում է վարձակալության 1 օրվա գին :
    6.3. Ավտոմեքենաների վարձակալության գները չեն ներառում վարորդի, վառելիքի, ավտոլվացման վճարները և ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքները:
    6.4. Վարձակալից բացի Ավտոմեքենան այլ Վարորդների կողմից վարելու իրավունքի տրամադրման համար գանձվում է օրեկան 2.000 դրամ` բայց ոչ ավելի քան 15.000 դրամ վարձակալության ողջ ժամկետի համար( լրացուցիչ բոլոր ծառայությունները համարվում են վճարված 7 օրվա համար):
    6.5. Վարձակալված Ավտոմեքենան վերջնաժամկետից շուտ հետ վերադարձնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ համաձայն փաստացի վարձակալված օրերի և դրան համապատասխան գնացուցակի, ընդ որում` անկախ հետ վերադարձման ժամից, այդ օրը և հաջորդ օրը հաշվարկվում են որպես լիարժեք վարձակալված օրեր: Վերահաշվարկի արդյունքում Վարձակալին հետ է վերադարձվում լրացուցիչ գումարն ամբողջությամբ, եթե վերջինս պայմանագրով սահմանված վերջնաժամկետից առնվազն 48 ժամ առաջ այդ մասին տեղյակ է պահել Վարձատուին, հակառակ դեպքում որևէ գումար հետ չի վերադարձվում: Վարձակալության ժամկետը երկարաձգելու դեպքում անհրաժեշտ է նախօրոք տեղյակ պահել Վարձատուին և Վարձատուի կողմից համաձայնություն տալու դեպքում, կնքել համաձայնագիր երկարաձգման վերաբերյալ:
    6.6. Վարձակալված Ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից 24 ժամ հետո չվերադարձնելու դեպքում Վարձատուն կարող է դիտել դա որպես առևանգում և հետ վերցնել վարձակալված Ավտոմեքենան ցանկացած վայրից առանց Վարձակալին զգուշացնելու կամ դիմել Ոստիկանություն` Ավտոմեքենան բերման ենթարկելու, Վարձակալին պատասխանատվության կանչելու պահանջով, ընդ որում այդ դեպքում Ավտոմեքենայում թողած իրերի պատասխանատվությունը կրում է Վարձակալը:
  • 7. Վարձակալության ընդհանուր գումարը, գրավի գումարը և վճարումների կարգը

    7.1. Վարձակալության ընդհանուր գումարը Ավտոմեքենայի վարձակալության և պատվիրված լրացուցիչ ծառայություննե- րի արժեքների հանրագումարն է: Վարձակալության ընդհանուր գումարը վճարվում է պայմանագիրը ստորագրելու պահին: Եթե նախօրոք կատարվել է կանխավճար, ապա պայմանագիրը ստորագրելու պահին վճարվում է միայն վերջնավճարը:
    7.2. Վարձակալը պարտավոր է վճարել լրացուցիչ ծախսերի ու տուգանքների համար, որոնք կհաշվարկվեն Վարձատուի կողմից Ավտոմեքենան հետ ընդունելու պահին՝ սահմանված գնացուցակի համաձայն: Այդ նպատակով Վարձակալը պայմանագիր ստորագրելու պահին պետք է ապահովի Գրավի գումարի առկայություն, որի միջոցով անհրաժեշտության դեպքում կծածկվեն վերոհիշյալ ծախսերը (դրանք ապահովագրության գումարներով չփոխհատուցվող կամ ապահովա- գրական պատահար չհամարվող ծախսերն են):
    7.3. Գրավի գումարը կարելի է ապահովել բանկային քարտով կամ կանխիկ դրամն ի պահ հանձնելով: Բանկային քարտի պարագայում կատարվում է Գրավի գումարի չափով սառեցում քարտից, եթե Վարձակալը չունի “սուպեր ծածկույթ” ,իսկ եթե Վարձակալը ձեռք է բերել “սուպեր ծածկույթ”, ապա բավական է քարտից գումար գանձելու համաձայնություն:
    7.4. Եթե վարձակալված Ավտոմեքենան պատշաճ վիճակում և ճիշտ ժամկետին հետ է վերադարձվում Վարձատուին, ապա Գրավի գումարն ամբողջությամբ հետ է տրվում Վարձակալին: Եթե առաջացել են լրացուցիչ ծախսեր, որոնք չեն գերազանցում Գրավի գումարը, ապա դրանք փոխհատուցվում են Գրավի գումարի հաշվին, իսկ մնացորդը հետ է տրվում Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են Գրավի գումարը, ապա որևէ գումար Վարձակալին հետ չի տրվում, և ավելին՝ նրանից գանձվում է նաև լրացուցիչ ծախսերի չփոխհատուցված մասը: Բոլոր ավտոմեքենաների համար Գրավի գումարը սահմանվում է 155.000 դրամ:
    7.5. Վճարումները կարելի է կատարել կանխիկ (ՀՀ դրամով) կամ բանկային փոխանցումով: Արտարժույթով վճարումների դեպքում հիմք են ընդունվում ՀՀ ԿԲ կողմից ներկայացված արտարժույթի փոխարժեքները, որոնք կարող են տարբերվել այս կայքում ներկայացվածից:
  • 8.Ապահովագրությունը և պատասխանատվությունը վնասի / կորստի դեպքում

    8.1. Վարձակալության տրամադրվող բոլոր Ավտոմեքենաները ապահովագրված են ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ պայմաններով և Վարձակալը կրում է ամբողջական պատասխանատվություն ապահովագրական ընկերության նկատմամբ: Վարձակալության պայմանագիր ստորագրելով Վարձակալը հաստատում է, որ ծանոթացել է և ընդունել է նաև ապահովագրության պայմանագրի դրույթները:
    8.2. Վարձակալության հանձնված Ավտոմեքենային կամ երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը, ուղևորներին) պատճառված վնասը Ապահովագրական ընկերության կողմից չհատուցվելու դեպքում, երբ ապահովագրական հատուցման տրամադրման մերժումը պայմանավորված է Վարձակալի գործողություններով (անգործությամբ), այդ թվում ապա- հովագրության կանոնների խախտման կամ այնպիսի գործողությունների դեպքում, երբ պատճառված վնասը չի դիտարկվել ապահովագրական, ապա Ավտոմեքենային, երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը) պատճառված վնասը ենթակա է հատուցման Վարձակալի կողմից:
    8.3. ԱՊՊԱ-ն ապահովագրվում է այն վնասները, որոնք առաջացել են տրանսպորտային միջոցի օգտագործումից մյուս` տուժող կողմին, պատճառված վնասներից և տուժողի գույքին պատճառված վնասներ: Երրորդ անձնաց վնասները փոխհատուցվում են հետևյալ կերպ. անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ/եկամուտներ, ինչպես նաև տուժողի մահ - մեկ ապահովագրական պատահարի համար 3,000,000 ՀՀ դրամ տուժողի գույքին պատճառված վնասներ – առավելագույնը 1.800.000 դրամ
    8.4. Ապահովագրական ընկերության կողմից երրորդ անձանց պատճառված վնասներն ամբողջովին չհատուցելու կամ ընդհանրապես չհատուցելու դեպքում վնասների հատուցման պարտականություն կրում է բացառապես Վարձակալը: Վարձատուն Ավտոմեքենայի վարձակալության հանձնված ամբողջ ժամանակահատվածի համար Վարձակալի կողմից երրորդ անձանց պատճառված վնասների համար որևէ պատասխանատվություն չի կրում:
    8.5. ԿԱՍԿՈ-ն ապահովագրում է վարձակալված Ավտոմեքենայի, վարորդի և նաև նրա ուղևորների անձնական վնասների փոխհատուցումը` ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհի, առևանգման և մյուս ապահովագրական պատահարների դեպքում` հետևյալ կերպ. ուղևորների/վարորդի անձնական վնասներ` առավելագույնը 3.000.000 դրամ Ավտոմեքենայի վնասներն ամբողջությամբ` համաձայն ապահովագրության պայմանների` բացառությամբ չփոխհատուցվող գումարը
    8.6. Վարձակալը պահպանելով վարձակալության պայմանագրի կետերը (այդ թվում ապահովագրության) էապես սահմանափակում է իր ֆինանսական պատասխանատվությունը, եթե դրանց մասին ժամանակին տեղյակ է պահել Վարձատուին (անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանությանը):
    8.7. Եթե Վարձակալը պահպանել է ճանապարհային երթևեկության կանոնները, վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) դրույթները, ապա ապահովագրական պատահարի դեպքում նրա պատասխանատվությունը վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների նկատմամբ սահմանափակվում է գրավի գումարով, ընդ որում. • Եթե ապահովագրական պատահարի մեղավոր կողմը Վարձակալն է (կամ մեղավոր կողմը բացակայում է), ապա Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով;
    • Եթե ապահովագրական պատահարը Վարձակալի մեղքով չէ և մեղավոր կողմը առկա է, ապա գրավի գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվում նրան:
    • Ավտոմեքենայի բաղկացուցիչ մասերի կորստի, վնասվածքի կամ Ավտոմեքենայի առևանգման, հրդեհման դեպքերում Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով;
    8.8. Եթե Վարձակալը չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները կամ վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) որևէ դրույթ, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (վնաս, կորուստ, հրդեհ և այլն) ողջ պատասխանատվությունը և պարտավոր է փոխհատուցել վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների, Վարձատուի և երրորդ անձանց գույքային և անձնական վնասներն ու կորուստները:
  • 9. Լրացուցիչ ծառայություններ

    9.1. Ավտոմեքենա վարձակալելիս կարող եք օգտվել նաև հետևյալ լրացուցիչ ծառայություններից`
    • Մանկական նստատեղ – 3.000 դրամ / 1 օրը
    • Նավիգացիոն համակարգ – 3.000 դրամ / 1 օրը:
    • Շարժական Wi-Fi ինտերնետ – 1000 դրամ / 1 օրը:
    Այցելելով “լրացուցիչ ծառայությունների “ բաժինը Դուք կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նրանց հետ:
    10. Անհաղթահարելի ուժի ազդեցություն Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում եւ այլն):
Փակել

Ձեր հարցումը ընդունվծ է, շուտով ձեզ հետ կկապնվեն, շնորհակալություն մեր համակարգից օգտվելու համար

Փակել

Հարգելի հաճախորդ! Համոզվա՞ծ եք, որ ուզում եք չեղարկել մեքենայի ամրագրումը